Նախագաը կատարեց քաղաքացիական իր պարտքը. «Խաղաղությունից թանկ բան չկա»

Նա նշեց, որ շանսեր գնահատելու ժամանակը չէ, քվեներ ստանալու ժամանակն է:
nakhagah-yntrel

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրության քվեարկությանը եկել էր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում նախագահն ու առաջին տիկինը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը:

Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս մտածել է, որ խաղաղությունից թանկ բան չկա.

«Ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին հանդարտություն լինի և սահմանները լինեն անձեռնմխելի»:

Նախագահը, ի պատասխան շանսերը գնահատելու մասին հարցին, նշեց, որ շանսեր գնահատելու ժամանակը չէ, քվեներ ստանալու ժամանակն է:

*

*