Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա վիճակը բավարար է

«Նորա Սարգսյանը ստանում է ամենամյա պրոֆիլակտիկ բուժում»
nayiri-bk

ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարած Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է, նրա վիճակը բավարար է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասել են «Նաիրի» բժշկական կենտրոնից:

«Նորա Սարգսյանը ստանում է ամենամյա պրոֆիլակտիկ բուժում, վիճակը բավարար է»,-ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի թերապևտիկ գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները