ՀՀ նախագահը մեդալներ է հանձնել «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին

Նրանք Արտավանում բռնկված հրդեհի ժամանակ մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին
serj-sargsyan-lidian-pargevatrum

ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը սեպտեմբերի 4-ին փրկարարի օրվա առթիվ կազմակերպված տոնական շքերթի ժամանակ, ի թիվս այլ պարգևների, երախտագիտության մեդալներ և շնորհակալագրեր է հանձնել նաև Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության երեք աշխատակիցներին, ովքեր Արտավանում բռնկված հրդեհի ժամանակ ԱԻՆ փրկարարների հետ համատեղ մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին և աչքի են ընկել իրենց արհեստավարժ ու անձնուրաց աշխատանքով։ Մանուկ Մովսիսյանը, Արսեն Ստեփանյանը և Աշոտ Թադևոսյանը ծանր տեխնիկայի օպերատորներ են՝ բուլդոզերավարներ, ովքեր հրշեջ մեքենաների և ԱԻՆ-ի փրկարարների  համար ճանապարհ են բացել՝ բարդ ռելիեֆային պայմաններում հրդեհի մարման աշխատանքները հնարավոր դարձնելու համար։

«Լիդիան Արմենիա»-ի առողջության և տեխնիկական անվտանգության վերահսկող Արթուր Հովսեփյանը, ով նաև ԱԻՆ-ի կողմից վերապատրաստված «Լիդիան»-ի «Արագ արձագանքման» թիմի ղեկավարն է, հպարտությամբ նշեց, որ անձամբ ղեկավարել է հրդեհաշիջման աշխատանքին մասնակցող «Լիդիան»-ի փրկարարների խումբը և, կարող է ասել, որ բուլդոզերավարները, ովքեր իրոք, բարդ աշխատանք կատարեցին, արժանի էին պարգևի։ Արտավանի շրջակայքում հրդեհի մարման աշխատանքներում ամենաակտիվ մասնակցության համար Արթուր Հովսեփյանը նույնպես պարգևատրվել է՝ օրերս ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով նրան շնորհվել է «Միջազգային կարգի փրկարարի» որակավորման դաս:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները