Ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» գործունեության արդյունքները

Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը:

Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, մասնակցել են հիմնադրամի տնօրենը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*