ՀՀ նախագահը նշանակել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության և հետախուզության վարչության պետերի

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել:
naxagahakan-nstavayr

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ` ազատվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից։

*

*