Նախագահ. «Անարդար դատախազը վնասաբեր է թե′ դատախազության, թե′ այն կառույցի համար»

Սերժ Սարգսյանը հուլիսի 3-ին ԳԴ-ում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
serj-datakhazi-or

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 3-ին գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին և դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաև մի խումբ անձանց պարգևատրել պետական բարձր պարգևներով և շնորհել բարձրագույն դասային աստիճաններ:

«Անարդար դատախազը վնասաբեր է թե՛ դատախազության, թե՛ այն կառույցի համար, որը դատախազությանը վերապահված լիազորությունների ուժով նրա ազդեցության գոտում է: Այս իմաստով՝ անարդարության դեմ դատախազության պայքարը երկճակատ է: Եվ դժվար է ասել, թե որ ճակատում դատախազի անհաջողությունն ավելի վնասաբեր կլինի: Ուստի, միշտ պետք է զգոն լինեք: Ձեր զգոնության թուլացումը թուլացնելու է իրավապաշտպան ողջ համակարգը»,- դիմելով ներկաներին մասնավորապես նշեց նախագահը:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

*

*