Նախագահը ցավակցել է Հանթսմանների ընտանիքին

Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել բարերարի ընտանիքին, հարազատներին...
Serj-Sargsyan (1)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հանթսմանների ընտանիքին՝ ամերիկացի նշանավոր բարերար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջոն Հանթսման ավագի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել բարերարի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

«Ջոն Հանթսման ավագը մեծ ավանդ է ունեցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում վերականգնողական աշխատանքները կազմակերպելու գործում: Նրա ապրած կյանքը և անցած ճանապարհը օրինակելի են բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխարհն ավելի բարի դարձնել, օգնել մարդկանց հաղթահարելու արհավիրքների հետևանքները»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

*

*