Սերժ Սարգսյանը պարգեւատրել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահին

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի...
serj-aso

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության նախագահն Ասո Թավիթյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ասո Թավիթյանին հայրենանվեր գործունեության համար և մաղթել հետագա հաջողություններ:

«Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ է ընդունել պետական պարգևը և իր ու հիմնադրամի համար մեծ պատիվ համարել կրթության միջոցով Հայաստանում կենսունակ հասարակություն ստեղծելու և կառավարումն ամրապնդելու գործում ներդրում ունենալը:

*

*