Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ

Նախագահը կընդհատի արձակուրդը եւ օգոստոսի 5-ին կմասնակցի ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը:
serj-sargsyan

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը:

*

*