Սերժ Սարգսյանն ընդունել է առողջապահության նախարարին

Լևոն Ալթունյանը զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների...
levon-altunyan-serj-sdargsyan

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ոլորտի զարգացման ծրագրի, գերակա խնդիրների, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Ներկայացնելով 2017թ. իրականացված և ընթացիկ տարում շարունակվող ծրագրերը` նախարար Ալթունյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովման, մասնավորապես, բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման և նոր մեխանիզմների ներդրման, վերահսկողության կատարելագործման արդյունքում խնայված միջոցներն ուղղվել են դեֆիցիտ ունեցող առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը:

Նախարարը նշել է, որ գնման գործընթացների կենտրոնացման և նոր մեխանիզմների ներդրման արդյունքում ևս ակնկալվում է ֆինանսական միջոցների տնտեսում և բնակչության բժշկական սպասարկման բարելավում։ Խոսքն ինչպես պոլիկլինիկական օղակում տրամադրվող դեղերի և պետպատվերի շրջանակում իրականացվող հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ ծավալների մեծացման մասին է։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*