Սեպտեմբերի 16-ին առանձին շրջաններում կանխատեսվում է անձրև և ամպրոպ

Հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
andzrev,-ashun

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երեւանում սեպտեմբերի 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Գիշերը կդիտվի +15, ցերեկը՝ +28, երեկոյան՝ +24 աստիճան ջերմություն։

*

*