Սեբաստիա փողոցում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել

Փետրվարի 15-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
hrdeh

Փետրվարի 15-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 131 հասցեում գտնվող հացատանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:36-ին:

Այրվել է հացատանը կից ոչ բնակելի տան տանիքը՝ 45քմ, ներսում՝ կենցաղային իրեր և թիվ 133 տան տանիքից 20 քմ հատված:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները