Նախարարին է ներկայացվել «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքները

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մշակում է մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային ծրագրեր...
levon-krtahamalir

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին է ներկայացրել կրթահամալիրում իրականացվող «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքները: Կրթահամալիրը մշակում է մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային ծրագրեր, ուսուցման մեթոդներ եւ դրանց կիրառման եղանակներ:

Այլընտրանքային կամ, այսպես ասած, հեղինակային ծրագրերը կրթահամալիրը համապատասխանեցնում է պետական կրթական չափորոշիչներին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական եւ սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին: Այդ ծրագրերից որոշները, այդ թվում` բլոգային ուսուցումը, կրթահամալիրի մանկավարժական անձնակազմը ներկայացրել է նախարարին:

Ըստ բլոկային ուսուցման ծրագրի՝ աշակերտները վարում են իրենց սեփական բլոգերը, որտեղ միմյանց հետ կիսվում են իրենց նախաձեռնություններով, թարգմանություններով, ընթերցած գրքերով, հարցեր են ուղղում ուսուցիչներին եւ այլն:

Լեւոն Մկրտչյանը կարեւորել է այսպիսի այլընտրանքային ծրագրերի դերը կրթական համակարգում՝ նշելով, որ կրթական հարթակը պետք է դիտարկել որպես ազատ նախաձեռնությունների հարթակ:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*