Սայաթ-Նովա պողոտայում ավերվել է Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած հուշարձան-քանդակը

Ծախսերը, ամենայն հավանականությամբ, կբռնագանձվի քաղաքացուց։
sayatnova-hushardzan

Նախօրեին հերթական վանդալիզմն է արձանագրվել Երեւանի կենտրոնում։ Սայաթ-Նովա պաղոտայի 4-րդ շենքի դիմաց, ուշ ժամի ավերվել է երեւանցիների սիրված հուշարձաններից մեկը՝ հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած հուշարձան-քանդակը։

Այն իրենց ներկայացնում էր բնության մոտիվներով հարթաքանդակների մի ողջ հավաքածու, որի վրա տարբեր կողմերից փորագրված էին Սայաթ-Նովայի տաղերից զույգ հատվածներ։

Երեւանի քաղաքապետարանից «Երկիրն այսօր»-ի ահազանգին ի պատասխան տեղեկացրեցին, որ դեպքից անմիջապես հետո Կենտրոն վարչական շրջանն ահազանգել է ոստիկանություն։ Հայտնաբերվել է խմած վարորդը, ով հարվածել եւ շուռ է տվել հուշարձանը, եւ հիմա աշխատանքներ են տարվում ավերված քանդակը այլ վայր տեղափոխելու, վերանորոգելու ուղղությամբ։ Ծախսերը, ամենայն հավանականությամբ, կբռնագանձվի քաղաքացուց։

*

*