ՍԱՏՄ-ն Գեղարքունիքում սատկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերել

Օրեր առաջ դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում:
satkac-kover

Օրեր առաջ կենդանիների սատկելու դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են և մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր և Արտանիշ համայնքներում սատկած անասունների մանրէաբանական և մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաններում որևէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիների մոտ եղել է փքվածություն:

*

*