Սասուն Միքայելյանը կառաջադրվի Երկրապահ կամավորների միության նախագահի պաշտոնում

Երկրապահ կամավորների միության վարչության հավաք է տեղի ունեցել:
ekm-sasun

Երկրապահ կամավորների միության վարչության հավաք է տեղի ունեցել: Երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի, միության նախագահի պաշտոնում կառաջադրվի «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Նա ներկաներին կոչ է արել մի կողմ թողնել երբեմնի տարաձայնությունները եւ համախմբվել սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ:

Նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը հայտնել է Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն ավարտելու մասին եւ բացառել միության ղեկավարի պաշտոնում իր առաջադրումը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները