ՊՊԾ գնդի գործով դատական նիստին զուգընթաց` ակտիվիստները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան

...պահանջում են փոխել խափանման միջոցը
pak-poxoc-arshakunyac3

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստին զուգընթաց ակտիվիստները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում պահանջում են նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանից բավարարել ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտել է, որ  միջնոդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակի ժամը 16:00-ին:

pak-poxoc-arshakunyac555

*

*