Պավել Մանուկյանը հրաժարվել է սննդից և դեղորայքից

«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել:
pavel

«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին Aravot.am-ին հայտնել է նրա շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Պաշտպանն ասաց, որ Պավել Մանուկյանը հրաժարվել է նաեւ ցավազրկող դեղորայքից, իսկ թե երբ կորոշվի Պավել Մանուկյանի խափանման միջոցի հարցը, կախված կլինի նրա առողջական վիճակից:

Իսկ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հայտնել է, որ Պավել Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն դրական տեղաշարժ է նկատվում:

«Այսօր անջատվել է նրա արհեստական շնչառական ապարատը, շնչում է ինքնուրույն, սակայն դեռ վերակենդանացման բաժանմունքում բուժումը շարունակելու անհրաժեշտություն կա»,-ասաց Անահիտ Հայթայանը:

*

*