Սարի թաղի բախումների հետեւանքով հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 16 անձ

Հիվանդանոցից առավոտյան երկու քաղաքացի դուրս է գրվել:
shtapognutyun

Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի  հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից ներկայումս հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 16 անձ, որոնցից երեքը ոստիկան են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Նա հայտնեց, որ այսօր առավոտյան երկու քաղաքացի դուրս է գրվել: «Մեկ ոստիկանի վիճակը ծայրահեղ ծանր է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մյուսների առողջական վիճակին, ապա Անահիտ Հայթայանը նշեց, որ նրանց առողջական վիճակը հիմնականում գնահատվում է բավարար, միջին ծանրության:

*

*