Սարդարապատի հուշահամալիրի ստեղծման պատմությունը

Ինչպե՞ս ծնվեց Սարդարապատի հուշահամալիրի ստեղծման գաղափարը, ովքե՞ր եւ ի՞նչ պայմաններում սկիզբ դրեցին կառույցի ստեղծմանը:

Ասում են՝ Սարդարապատի հուշահամալիրի գաղափարը ծնվել է գրականագետ Հրանտ Թամրազյանի տանը՝ հերթական խնջույքներից մեկի ժամանակ: Մի քանի բաժակ խմելուց հետո, սովորության համաձայն, տանտերը հյուրերի՝ Հրաչյա Քոչարի ու Հոկտեմբերյանի կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար, պատմաբան Վլադիմիր Դարբինյանի հետ սկսում է հայրենասիրական երգեր կատարել: Հենց սեղանի շուրջ էլ խոսակցություն է բացվում Մայիսյան հերոսամարտերի ու Սարդարապատի ճակատամարտի մասին: Հրաչյա Քոչարն առաջարկում է հուշահամալիր կառուցել:

Գաղափարը հասնում է Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի ականջին, ու ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը հուշահամալիր կառուցելու առաջադրանք է ստանում:

Թանգարանի կառուցումը սկսվում է հուշահամալիրի բացման տարում՝ 1968-ին, տեւում է ուղիղ 10 տարի. շենքը հանձնում են 1978-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*