Սարդարապատից տրվեց ձմեռային զորակոչի մեկնարկը

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին՝ դաստիարակության ու հայրենասիրական ոգու համար...

 

Հայրենասիրություն, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացում եւ անսահման հպարտություն: Այս հատկանիշներով համակված ու որպես հայրենասիրության յուրօրինակ դաս` Սարդարապատում զորակոչիկները ոգեշնչվում են, նոր ուժ ստանում խիզախ հայորդիների օրինակից:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին այն դաստիարակության ու հայրենասիրական ոգու համար, որով մեծացրել են իրենց զավակներին՝ անկախության սերնդի ներկայացուցիչներին: Սերունդ, որ քաջ գիտակցում է հայրենիքի գինը, զինվորական ծառայության դերն ու նշանակությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*