Տոնական Սարդարապատը

Հայաստան անունը եղել եւ լինելու է աշխարհի պատմության բոլոր էջերում:

Մեր գործընկերները հազարավոր հայրենակիցների հետ միասին Սարդարապատում էին, որտեղ  օրը տոնական էր վաղ առավոտից: Այնտեղ էին նաեւ հանրապետության բարձրաստիճան այրերը ՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Մայիսյան հերոսամարտերի ժամանակ չունեինք բանակ ու պետականություն: Հաղթեցինք հայի միասնականության ու անձնազոհության շնորհիվ: Իսկ այսօր մեր անպարտ բանակի հրամանատարներն ու զինվորները Սարդարապատում են: Իրենց ներկայությամբ մեկ անգամ եւս հիշեցնում են՝ շարունակելու են հայրենիքի պաշտպանության սուրբ գործը՝ ապացուցելով, որ հայն անպարտ է. Հայաստան անունը եղել եւ լինելու է աշխարհի պատմության բոլոր էջերում:

Մանրամասները՝  տեսանյութում։

 

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*