Սարավանի լեռնանցքում գետնաբուք է

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:
avtojanaparh-buq

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Սարավանի լեռնանցքում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

*

*