Շուկայում հայտնաբերվել է սուրճ՝ առանց պիտանիության ժամկետի

Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել:
surch-pitaneliutyan-jamket

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, իրացման շուկայում հայտնաբերել են OKF ապրանքանիշի Caffe Latte անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները:

Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել:

Միաժամանակ՝ Ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

*

*