ՍԱՊԾ-ը ուսումնասիրություն է անցկացրել՝ ստուգելու ուսհաստատություններում սննդի անվտանգությունը

Արմավիրի ուսհաստատություններում բացահայտվել են մի շարք խնդիրներ եւ անհամապատասխանություններ
handipum
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ Արմավիրի մարզպետարանում հանդիպել են մարզի հանրակրթական, նախադպրոցական հաստատությունների ղեկավարներն ու կրթության ոլորտի պատասխանատուները:
Հանդիպմանը ներկա էին նաեւ ուսումնական հաստատություններին սննդամթերք մատակարարող կազմակերպությունների պատասխանատուները: Ծառայությունը հանրապետության ողջ մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է համակարգային մի շարք խնդիրներ եւ անհամապատասխանություններ: Մասնագետների շրջայցերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ դպրոցի կամ մանկապարտեզի խոհանոցներն ունեցել են վերանորոգման կարիք, եւ հնարավոր չի եղել պատշաճ հանրային սննդի ծառայություն մատուցել:
Ըստ Ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանի, ուսումնասիրություններից պարզվել է, որ Արմավիրի մարզի 63 հանրակրթական եւ 34 նախադպրոցական հաստատություններում հայտնաբերված խախտումները վերաբերում են հիմնականում հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմաններին, սննդի կետի աշխատակիցների սանիտարական գրքույկներին, ինչպես նաեւ մատակարարվող սննդի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայությանը:

*

*