ՍԱՊԾ-ն ադրբեջանական ծագման խնձորների նմուշներում շեղումներ չի արձանագրել

Ծառայությունը նաեւ նմուշառում էր կատարել եւ փորձաքննության ուղարկել ադրբեջանական ծագման խնձորների նմուշները:
adrbejanakan-xndzor
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակներում, ինչպես նաեւ պետական այլ կառույցների հետ համագործակցության եւ սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում, մայրաքաղաքի եւ մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը:
Հայտնաբերված խմբաքանակը համարվել է վտանգավոր, քանի որ չի ունեցել անվտանգությունը հավաստող որեւէ փաստաթուղթ: Արգելվել է նշված խմբաքանկի իրացումը: Ծառայությունը նաեւ նմուշառում էր կատարել եւ փորձաքննության ուղարկել ադրբեջանական ծագման խնձորների նմուշները: Արդյունքում՝ շեղումներ չեն արձանագրվել:
Պարզաբանում էր տարածել նաեւ ՊԵԿ-ը, ըստ որի ներկրողները կաշառել էին ՊԵԿ-ի աշխատակիցներին եւ այդ կերպ կարողացել է գյումթերքը հանրապետություն ներկրել: Շատերը պնդում են, որ խմբաքանակը ոչ թե փոքր այլ մեծ մեքենաներով է ներկվել:

 

*

*