Քաղաքապետարանը օգոստոս ամսվա համար վճարել է մոտ 142 մլն դրամ՝ 430 մլն-ի փոխարեն. «Սանիթեքը» պարզաբանում է

... ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը
saniteq

«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել։

Ի պատասխան Երևանի քաղաքետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը ս.թ. օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընկերությանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը:  Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից  մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ, և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:

Ելնելով առկա ֆինանսական ճգնաժամային իրավիճակից` ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր աշխատակիցների ներողամտությունը:

*

*