«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացում ընկերության գրասենյակի մոտ. պահանջում են իրենց աշխատավարձերը

Սպասում են, որ քաղաքապետարանի կողմից լիազորված որևէ անձ կհանդիպի իրենց հետ և հստակ պատասխան կտա
saniteq

«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացում ընկերության գրասենյակի մոտ: Նրանց է միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը` ղեկավար Սոնա Աղեկյանի գլխավորությամբ:

Աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը` նշելով, որ ըստ «Սանիթեք»-ի պարզաբանման` իրենց աշխատավարձերը չեն տրամադրում, քանի որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չի կատարել:

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են նաև, որ, փաստորեն, ոչ միայն չեն վարձատրվում աշխատանքի համար, այլև կորցրել են աշխատանքը` չնայած նրան, որ «Սանիթեք» ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիրը չի խզվել:

Այժմ աշխատակիցները սպասում են, որ քաղաքապետարանի կողմից լիազորված որևէ անձ կհանդիպի իրենց հետ և հստակ պատասխան կտա իրենց հարցերին, հակառակ դեպքում պատրաստվում են ակցիան շարունակել Երևանի քաղաքապետարանի դիմաց:

*

*