«Սանիթեք» ընկերության մեկ աղբամանն արժե 360 եվրո

Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևան քաղաքի բնակիչներին խնամքով վերաբերվել աղբամաններին
saniteq

«Սանիթեք» ընկերությունը նախորդ շաբաթվա ընթացքում ավելացրել է Երևանի մի շարք հասցեներում տեղադրված աղբամանների թիվը։ Ավելացված աղբամանները բոլորովին նոր են և տեղադրվել են այն հասցեներում, որտեղ ամռան ամիսների ընթացքում աղբամանները վնասվել կամ անհետացել էին՝ առաջացնելով աղբահանության հետ կապված լրացուցիչ խնդիրներ։ Թվով 225 աղբամաններն արդեն տեղադրվել են մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Զեյթուն, Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում։

«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևան քաղաքի բնակիչներին խնամքով վերաբերվել աղբամաններին և աղբը նետել միայն աղբամանների մեջ։ Հիշեցնենք նաև, որ աղբամանները նախատեսված չեն շինարարական աղբի համար, իսկ կենցաղային աղբն ավելի նպատակահարմար է նետել առանձին տոպրակներով՝ կապված վիճակում։

«Սանիթեք» ընկերության մեկ աղբամանն արժե 360 եվրո։ Ընկերությունն այս պահին պատվիրել է 700 նոր աղբաման, որոնցից 425-ն արդեն տեղադրվում են քաղաքում։

*

*