«Սանիտեկ»-ը թերանում է Երևանի աղբահանությունը կատարելու հարցում. Կամո Արեյան

«Ես որոշել եմ տույժի ենթարկել «Սանիտեկ»-ին»
saniteq

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն արձանագրում է, որ «Սանիտեկ» ընկերությունը թերանում է մայրաքաղաքի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում:

Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառուման մեկնարկից առաջ` լրագրողների հետ զրույցում, Կամո Արեյանն ընդգծեց, որ ինքը՝ որպես Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, կատարել է ընթացակարգով անհրաժեշտ բոլոր քայլերը:

«Ես որոշել եմ տույժի ենթարկել «Սանիտեկ»-ին: Խնդիրը նրանց մեջ է, դա նրանց ներքին խնդիրն է: «Սանիտեկ»-ը՝ որպես Երևանում աղբահանությունը իրականացնող օպերատոր, պետք է պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները»,-ասաց Կամո Արեյանը:

Արեյանը հավելեց, որ «Սանիտեկ»-ն ընդունել է իր մեղքը և հաստատել, որ պետք է պատշաճ կատարի իր պարտականությունները:

*

*