Բրազիլացի քաղաքական գործիչն այցելել է Արցախ — Երկիր Մեդիա

Բրազիլացի քաղաքական գործիչն այցելել է Արցախ

Նա Հայաստան է ժամանել ՀՅԴ խմբակցության հրավերով։

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության հրավերով Հայաստանում է Բրազիլիայի Կանաչների կուսակցության ներկայացուցիչ, Երեւանի քույր քաղաք Սան Պաուլոյի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինին: Նա ակտիվ գործունեություն է ծավալում Հայոց ցեղասպանությանն ու Արցախին առնչվող խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ:

Այսօր նա հանդիպել է Ազգային ժողովի Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Շուշան Սարդարյանի հետ, այնուհետեւ ծաղիկներ դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Մինչ Երեւան գալը, նա եղել է Արցախում:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*