Ադրբեջանական հաքերները հայկական էլեկտրոնային փոստեր և ֆեյսբուքյան հաշիվներ են կոտրել. Ս. Մարտիրոսյան

Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
haqer

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան հաշիվներ:

Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ ներառյալ հեռախոսային լոգիններ։ Ես այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբառերը։

Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի, մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ — շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։

Հ. Գ. հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են»,-գրել է նա:

*

*