11 պատգամավորներ միջնորդել են Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի համար — Երկիր Մեդիա

11 պատգամավորներ միջնորդել են Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի համար

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
samvel-babayan-dataran

ԱԺ 11 պատգամավորներ հանդես են եկել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը, որպես խափանման միջոց, փոխելու անձնական երաշխավորությամբ:

Այս մասին  Facebook-ի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նա նաեւ հրապարակել է երաշխավորագրի փաստաթուղթը եւ ներկայացված ստորագրությունները:

Երաշխավորագրի մեջ նշված է, որ Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորեն պատշաճ  վարքագիծ, չեն  խուսափի իրենց դատավարական  պարտականությունները պատշաճ  կատարելուց` քրեական վարույթ իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը:

 

*

*