Սամվել Բաբայանն ազատության մեջ է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից...

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ազատ արձակվեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

Վճռաբեկ դատարանը նրան կալանքից ազատման որոշում էր կայացրել հունիսի 15-ին:

Դատարանը քննության էր առել Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը և որոշել բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը Սամվել Բաբայանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին՝ գործը ուղարկելով նոր քննության:

 

 

*

*