Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ

ՀՀ վճռաբեկ դատարանը մայիսի 25-ին վարույթ էր ընդունել Սամվել Բաբայանի գործով բողոքը:
samvel-babayan,-akcia

ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց հունիսի 4-ին մեկնարկեց բողոքի ակցիա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակտիվիստները ՀՀ վճռաբեկ դատարանից պահանջում են անհապաղ նիստի օր նշանակել և ազատ արձակել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին:

ՀՀ վճռաբեկ դատարանը մայիսի 25-ին վարույթ էր ընդունել Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ  հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին  մասով և դատապարտվել 6  տարվա ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ մասնակցել ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

*

*