Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

Նա հավելեց, որ շատ վատ են արել նրանք, ովքեր դեմ են քվեարկել:
samvel-alexanyan

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու մասին միջնորդություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հերքեց խոսակցությունները, թե Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին դեմ քվեարկած երեք պատգամավորներից մեկն ինքն է:  «Ո՞վ է ասում, որ ես եմ եղել դեմ քվեարկողը։ Ես ասացի, որ կողմ եմ»,- ասաց Ալեքսանյանը:

Նա հավելեց, որ շատ վատ են արել նրանք, ովքեր դեմ են քվեարկել:

Հարցին՝ այցելե՞լ է Մանվել Գրիգորյանին, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանին ինչի՞ համար պետք այցելեմ: Էս 4 տարի շա՞տ եմ այցելել, որ հիմա այցելեմ»:

Ազգային ժողովը հունիսի 19-ի արտահերթ նիստում փակ քվեարկությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից և համաձայնություն տվեց նրան ազատությունից զրկելու միջնորդությանը: ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած երկու միջնորդություններին էլ 3 պատգամավոր դեմ է քվեարկել:

*

*