Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է

«Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, սակայն սա վիրահատության առաջին փուլն է»:
samvel-mayrapetyan

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նրա դատապաշտպան Կարեն Բատիկյանը:

«Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, սակայն սա վիրահատության առաջին փուլն է: Կա նաև երկրորդ և երրորդ փուլը և վերջնական արդյունքում լեղապարկը պետք է հեռացվի»,- ասաց Բատիկյանը:

Հունվարի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով:

*

*