Սահմանամերձ համայնքների տասնյակ շրջանավարտներ հյուրընկալվել են կառավարական ամառանոցում

ՀՀ վարչապետի հրավերով հյուրընկալվել են․․․
nikol-pashinyan-shrjanavartner

Հայաստանի սահմանամերձ համայնքների վերջին զանգը նշող տասնյակ շրջանավարտներ ՀՀ վարչապետի հրավերով հյուրընկալվել են կառավարական ամառանոցում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

12519_bՆիկոլ Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին վերջին զանգի առիթով և հավաստիացրեց, որ նրանց համար Նոր Հայաստանում ստեղծվելու են ապրելու ու արարելու բոլոր հնարավորությունները:

12518_b«Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն իրենց կյանքի նոր փուլում, Նոր Հայաստանում, նրանց համար  ՀՀ-ում նորանոր հնարավորություններ են ստեղծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հնարավորությունները կյանքի կոչվեն և Հայաստանը լինի իրապես տաղանդների երկիր: Մենք այդ տաղանդներով պետք է մեր երկիրը շենացնենք ու զարգացնենք: Բոլորիդ շնորհավորում եմ: Գիտեմ, որ քեֆ եք անում, ուրախանում եք: Հուսով եմ` անում եք ամեն ինչ ճիշտ և այնպես եք անում, որ տհաճ միջադեպեր տեղի չունենան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի կառավարական առանձնատանը հյուրընկալվել են, մասնավորապես, Արարատի մարզի Երասխ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Արենի, Խաչիկ, Տավուշի մարզի Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին Կարմիրաղբյուր, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Վազաշեն բնակավայրերի միջնակարգ դպրոցների շրջանավարտները:

*

*