Սահմանախախտին հայտնաբերած բնակիչները պարգեւատրվել են շնորհակալագրերով և հուշանվերներով

Կամխութ բնակավայրի իրենց անասնաֆերմայում աշխատանքներ․․․
pargevatrel

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը օգոստոսի 30-ին շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց Առափի համայնքի բնակիչներ Բունիաթ Աղասու Սարգսյանին և Աղասի Գառնիկի Սարգսյանին ՀՀ պետական սահմանի պահպանության գործում ցուցաբերած ակտիվ աջակցության և սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, հուլիսի 24-ին Կամխութ բնակավայրի իրենց անասնաֆերմայում աշխատանքներ իրականացնելիս հայրը՝ Աղասի Սարգսյանը նկատում է անծանոթ մարդու և անմիջապես զանգահարում ոչ շատ հեռու՝ անասնագոմում աշխատանքներ իրականացնող որդուն՝ Բունիաթին: Բունիաթն արագ կողմնորոշվում և ժամանակին իրազեկում է սահմանախախտի վերաբերյալ ՀՀ հյուսիս-արևմուտքում տեղակայված սահմանապահ ջոկատի հրամանատարությանը: Արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում ջոկատի զինծառայողները ձերբակալում են Թուրքիայի տարածքից Հայաստան ներխուժած սահմանախախտին և հանձնում ՀՀ իրավապահ մարմիններին:

*

*