Ադրբեջանի ուղղաթիռներն ու տանկերը խոցած զինվորները պարգևատրվեցին մեքենաներով

Մեքենայի բանալիները զինվորներին փոխանցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
sahman-iravichak-tank-korust

Հակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գևորգ Մանուկյանը և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանն այսօր պարգևատրվեցին մեքենաներով. այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլայանը:

Մեքենայի բանալիները զինվորներին փոխանցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Հպարտանում եմ ձեզանով և հայորդիներով, որոնք այս օրերն ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»,- ասել է վարչապետը:

Արտակ Բեգլայանը նշեց, որ ավտոմեքենաները նվիրվել են բարերարների՝ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից:

Մեկ Մեկնաբանություն
  • Ադրբեջանի ուղղաթիռներն ու տանկերը խոցած զինվորները պարգևատրվեցին մեքենաներով — Armenian National Committee of America
    13 апреля 2016 at 00:01

    […] Source: Yerkir Media Link: Ադրբեջանի ուղղաթիռներն ու տանկերը խոցած զինվորները պա… […]

  • *

    *