Նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ

Հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում․․․․
sahman zinvor

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ:

*

*