Սեյրան Օհանյանն անդրադարձել է 80-ականների զենքով կռվելու ՀՀ նախագահի հայտարարությանը

Օհանյանը նշեց, որ աշխարհում առկա սպառազինության հիմնական մասն արտադրվել է երկրորդ աշխարհամարտից հետո:
seyran-ohanyan

Պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կայունացրել է և պատրաստ է ցանկացած խնդիր իրականացնել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքերով` Օհանյանը նշեց, որ աշխարհում առկա սպառազինության հիմնական մասն արտադրվել է երկրորդ աշխարհամարտից հետո:

«Նախագահի ասածն այն է, որ նույնիսկ 80-ականների զենքով այսօր հայկական ստորաբաժանումները պայքարել են, պայքարում են և կարողանում են իրենց առաջ դրված խնդիրները հերոսաբար լուծել: Դա չի նշանակում, որ այսօր այդ միջոցներից բացի, մենք չունենք այլ առաջատար միջոցներ, որոնք հեռահար են, ճշգրիտ են ու ռազմավարական զսպման մեխանիզմի մեջ են»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով, տարածաշրջանում սպառազինությունների համեմատական անցկացնելիս՝ բացի ծավալից ու մի քանի միջոցների քանակական առավելությունից, կողմերի միջև էական տարբերություն չկա:

«Մեր զինծառայողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ մեր ձեռքի տակ եղած ողջ սպառազինությունը, այդ պաշարը պատշաճ մակարդակի է և այդ օրերին ապահովել է և պաշտպանություն, և հակառակորդի ճշգրիտ խոցումը»,- ընդգծեց պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, որ ահազանգեր կան թե վիրավոր զինվորի ծնողից անձնագիր են վերցրել բուժման դիմաց` Օհանյանը նշեց, որ այդ քայլին գնացած համապատասխան աշխատակիցը պետք է պատժվի: Նախարարը միաժամանակ շեշտեց, որ բանակի ռազմաբժշկական վարչությունն ընդհանուր առողջապահական համակարգի շրջանակներում ուղղակի հրաշքներ է գործել:

Մեկ Մեկնաբանություն
  • Սեյրան Օհանյանն անդրադարձել է 80-ականների զենքով կռվելու ՀՀ նախագահի հայտարարությանը — Armenian National Committee of America
    17 апреля 2016 at 00:00

    […] […]

  • *

    *