Իրադրությունը սահմանին հարաբերական հանգիստ է եղել

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից ...
lxh-sahman

Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

*

*