«Իրավիճակն առաջնագծում լարված է, եւ ցանկացած ժամանակ գործողություններ կարող են լինեն»

Օհանյանն ասել է, որ ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն համապատասխան վերլուծություններ են կատարում իրադրության...
seyran-ohanyan

Այսօր ԱԺ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ պատգամավորներն ավելի քան 3 ժամ դռնփակ նիստում քննարկել են բանակի խնդիրները, ղարաբաղաադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում, նախարարը անդրադարձել է նաեւ վերջին օրերին հակառակորդի զինուժի տեղաշարժին եւ վստահեցրել, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակը վերահսկում է իրադրությունը:

Նախարարն ասել է, որ ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն համապատասխան վերլուծություններ են կատարում իրադրության գնահատման, հակառակորդի, ուժերի հետ կապված՝ անելով նաեւ հետեւություններ:

«Իհարկե այսօր իրավիճակն առաջնագծում լարված է եւ ցանկացած ժամանակ ցանկացած գործողություն էլ կարող է լինել: Հայկական բանակը` հանձինս ԼՂՀ ՊԲ-ի, այսօր իր առջև դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակով»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ռուսական զենքի ներմուծմանը՝  նախարարը վստահեցրեց, որ համապատասխան աշխատանքներ են տարվում` ռազմատեխնիկական համագործակցության տեմպերի արագացման ուղղությամբ:

Դիտարկմանը, թե այսօր կարծիքներ են հնչում, որ մեր զինված ուժերը պետք է ինչ-որ կերպ առաջ գնան, Օհանյանը առաջարկեց, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքը թողնի իր համար. «Ռազմաքաղաքական որոշումները քննարկվում են համապատասխան ատյաններում»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները