Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

Ադրբեջանական զինուժը սահմանի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):
lxh-sahman

Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերն  արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը սահմանի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):

Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է»:

 

*

*