Գյումրիում հրաժեշտ են տվել Վլադիմիր Մելքոնյանին

Գյումրիում այսօր վերջին հրաժեշտն են տվել Արցախի սահմանն անառիկ պահած հերոսին։
vladimir-melqonyan
Լուսանկարը՝ shirakcentre.org-ից

Գյումրիում այսօր վերջին հրաժեշտն են տվել Արցախի սահմանն անառիկ պահած, դեռ մինչ ապրիլի 2-ին մարտերի թեժացումը թշնամու գնդակից զոհված իր հերոս որդիներից մեկին՝ ժամկետային զինծառայող 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանին: Այս մասին հայտնում է shirakcentre.org-ը։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Վլադիմիրի ընտանքի կրտսեր զավակն էր, հայրն ազատամարտիկ է եղել: Նրա մեծ եղբայրը նախորդ տարի էր վերադարձել ծառայությունից և այս տարի մեկնել արտագնա աշխատանքի:

Այսօր ավելի վաղ հրապարակել էինք Արցախում զոհված մեր մյուս զինծառայողների անունները։ Ներկայացրել ենք նաեւ կապիտան Ուրֆանյանի հերոսությունը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները