Հակառակորդը կիրառել է ականանետեր, նռնականետեր… ՊԲ-ն ամփոփել է նախորդ շաբաթը

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների...
sahman

Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ սահմանի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 26-ին զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը (ծնվ. 1996թ.):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

*

*