Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց

Օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում
sahman zinvor

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

*

*