Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ

Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում․․․
sahman

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

*

*