Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Արցախա-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ է
sahman

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

*

*